• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարների հանդիպումը

26 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, հանդիպում ունեցավ Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։

Շնորհավորելով նախարար Գրլիչ Ռադմանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով առաքելության իրականացման գործում` նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Խորվաթիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ 

ԱԳ նախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով առավել խորացնելու և հարստացնելու համագործակցության երկկողմ օրակարգը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման և տարբեր մակարդակներում շփումների ու փոխայցելությունների ակտիվացման միջոցով:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Այս համատեքստում ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց ԵՄ և անդամ երկրների հետ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործընթացը՝ ընդգծելով, որ այն նաև կարևոր գործիք է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման համար: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: